Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շիրի՛մ սրբոյ առաքելոյն
Թադէոսի, որ յԱրտազին,
Հաղբատ, Բջնի՛ն ւ Ամատունի՛ն,
Որ յԱրագած ես յԱնբերդէն,
Բագուան և Կա՜րս ընդ Բասենին,
Կարի՛ն քաղաք Բարձր Հային,
Վասպուրակա՛ն տունդ Վանին,
Տարօն, Սասունք և Ծոփային,
Եւ այլ աշխարհ հայասեռին
Միջագետաց և Հոռոմին,
Կիւլիկիայ, Կողմ Ստորին՝
Պատուեալ գլխովքդ մեր նախկին.
Թողո՜ւմք զողբանքս ցաւագին,
Առնե՜մք աւարտ լալեաց բանէն,
Յուսահատիլ չէ պարտ բնաւին,
Մեզ ի յուսոյ Անմահ Բանին,
Որ է քարանցն անշնչային
Կանգնէ որդէս Աբրահամէն.
Այլ պաղատել մեզ խիստ ուժգին
Գիրկս արկանել ոտից նորին,
Զցայգ և զցերեկ կանխել ի սմին,
Զարթնուլ ի քնոյ զբաղականին.
Միթէ՜ կարճէ զչափ չարին,
Որ մինչ ցայսօր ընդ մեզ անցէն,
Առնէ վախճան սգոյս խորին,
Զոր բազմամեայ կրեմք յանձին:
Նա նորոգումն մեզ կրկին,
Որ բնաւ չյիշեմք զփառսն առաջին.