Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կանգնէ զաթոռ թագաւորին
Եւ զգաւազան պատրիարքին,
Ամենեցանց ըստ իւր կարգին,
Ուղղէ զգահոյս տիրականին.
Նոր զարդարէ փառօքն հին
Եւս առաւել քան զոր էին,
Տայ մեզ գոչել ձայնիւ ուժգին.
«Վերջինս է մեծ, քան զառաջին»:
Եւ մեք ամէնս ի միասին
Տամք գոհութիւն մեր փրկողին՝
Հօր և Որդւոյ և սուրբ Հոգւոյն,
Փառք և պատիւ Անեղ Բանին,
Յաւէտ ամօք, որ չվճարին,
Այժմ և յանգէտ յաւիտենին:


ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ


ՅԻՇԱՏԱԿ ԲԱՆԻ ԸՍՏ ԱՆՈԻԱՆ ՈԳՈՂԻՆ


Սի՛ւնդ լուսոյ ի սկզբանէ,
Խորա՛ն փառաց կանգնեալ բերկրէ,
Տո՛ւն Աստուծոյ Կաթուղիկէ,
Լուսապսակ հա՛րսն ի յերկրէ,