Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4 Զաչերդ բաց, զինչ Գամասկոսի — այս արտահայտությունը գալիս Է ավետարանական պատմություններից, նշանակում է մտքի այնպիսի Յանկարծակի լուսավորում, երբ փոխվում են մարդու գաղափարները, զգացմունքները, կարծիքները: Այս փոխաբերութիւնը ծագում Է Պողոս առաքյալի տեսիլից. մինչ այդ, վերջինս եղել Է հեթանոս վարդապետ և դաժանորեն հալածել քրիստոնյաներին: Դամասկոս գնալիս, այդ տեսիլի պատճառով նա դարձավ քրիստոնեութիւն մարգարե: Դամասկոսը կոչվում է վայր՝ հռչակավոր Պողոս առաքյալի դարձի:

5 Խութլու Բուղա — Սադուն Արծրունու ավագ որդին, 13-րդ դարի վերջերին եղել է հայ-վրացական նշանավոր գործիչ, զորավար (աթաբեկ, ամիրսպասալար): Սպանվել է 1293-ին, հայ-վրացական ազգային- ազատագրական շարժումներին գործուն մասնակցութիւն ունենալու հետևանքով:

6 Դեմետրև — վրաց Դավիթ Վահրամուլա թագավորի որդին, մանկութիւնը անց է կացրել հայոց Տարսայիճ իշխանի տանը և Դավթի մահից հետո Տարսայիճի ջանքերով դարձել է վրաց թագավոր: Վայելել է Արղուն ղանի համակրանքը և նրա կողմից նշանակվել նաև հայոց խնամակալ: Իր դայակ և Վրաստանի հազարապետ Տարսայիճ Օրբելյան իշխանին Դեմետրե թագավորը նշանակել է Արարատի կուսակալ: Սպանվել է Արղուն ղանի կողմից, վերջինիս դեմ ծագած ապստամբությանը հարելու կասկածի հետևանքով:

7 Պռօշ — Խաղբակյան Վասակ իշխանի որդին, քաջ և շինարար իշխան Խաչենի, 1223-ին հաջորդել է իր հորը: Նրա անունով Խալբակյան տոհմը վերանվանվել է Պռոշյան: Եղել է Հուլավու խանի զորավարներից մեկը: 13-րդ դարի 30—80-ական թվականներին եղել է քաղաքական ասպարեզի վրա: Շինարարական նշանավոր կառույցներ է կանգնեցրել Այրիվանքում, Գեղարդում և Թանահատում՝ այդ ամենը հիշատակված է վանքերի համապատասխան արձանագրութիւններում:

8 Սիոն — Հերմոն կոչված շղթայի բարձրավանդակներից մեկն է: Երուսաղեմի բարձրագույն և հարավային բլրակը: «Սիոն» և «Դուստր