Սիոնի» արտահայտությունները այլաբանությամբ նշանակում են ճշմարիտ եկեղեցին երկրի վրա և երկնքում:
9 Մկդէմ — որդի Հասան Պռոշ իշխանի, մեռել է նախքան 1268 թ.:
10 Վասակ — որդի Հասան Պռոշ իշխանի, մեռել է 1288—1278 թթ. միջև:
11 Ամիր Հասան — Պռոշ իշխանի որդին: Հոր մահից հետո՝ 1284 թ. իր եղբոր՝ Պապաքի հետ ժառանգել Է նրա իշխանութիւնը: Վախճանվել է 1292-ին:
12 Տարսայիճ — իշխանաց իշխան, աթաբեկ Հայաստանի և Վրաստանի, Սյունյաց Լիպարիտ Օրբելյան իշխանի որդին, իր եղբայր Սմբատի հետ նորոգել Է Տաթևի վանքը, եղբոր մահից հետո՝ 1278-ին ժառանգել իշխանական աթոռը: Կինն է եղել Մինա խաթունը: Վախճանվել Է 1290 թ.: Տարսայիճը և Մինան Ստեփանոս Օրբելյան պատմիչի ծնողներն են:
13 Սմբատ — իշխանաց իշխան, որդի Լիպարիո Օրբելյան իշխանի, հաջորդել է իր եդբորը՝ Էլիկումին: Իմաստուն և ճարպիկ անձնավորություն, որն իմացել է 5 լեզուներ: Մանգու խանից ստացել Է գերագույն պատվո տախտակ: Մի քանի տարի մնացել Է Թաթարիայում և մեծ պատիվների արժանացել: Նորոգել Է շատ վանքեր՝ այդ թվում նաև Տաթևը: Մեռել Է Թավրիզում՝ իշխանութիւնը թողնելով եղբորը՝ Տարսայիճին: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հորեղբայրն Է, փոքր հասակում որդեգրել Է Ստեփանոսին: 1281-ին կառուցէզ Է Նորավանքը, ուր և գտնվում Է նրա դամբարանը:
14 Մանկու ղան, նաև Մանգու խան — իշխել Է Բաթու և Բաչու խաների ժամանակ, իր մայր Սարխուտանի հետ միասին:
15 Հասան խաչենցի Ջալալ Դօլի — Խաչենի մեծ իշխան Վախտանգ Բ Տոնիկի որդին, մայրն Է խորիշահ՝ նշանավոր Զաքրե և Իվանե եղբայրների քույրը: Հասանի երկու եղբայրներն Էլ կոչվում էին Իվանե և Զաքարե: Նրա Մինա աղջիկը Ստեփանոս Օրբելյան պատմիչի մայրն էր: Կառուցել է Գանձասարի տաճարը և իր կնոջ Մամքանի հետ 1248-ին նորոգել թաթարների կողմից ավերված Կեչառիսի վանքը: 1281-ին նահատակվել է Ղազվին քաղաքում՝ Արղուն ղանի հրամանով։