ՈՂԲ ԵՒ ՄԱՂԹԱՆՔ Ի ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ
(Ես եմ կորուսեալ ոչխար)
1 «Կորուսեալ ոչխար» արտահայտությունը գալիս է ավետարանից:
2 «Չունիմ գնալու պաշար
Նեղ ու նուրբ ճանփուն հրեղէն»: Այս հատվածում կա ակնարկ մարդկային հոգուն անդրաշխարհում սպասվող դատաստանի վերաբերյալ: Հեթանոսական շրջանի կրոնական պատկերացումներում նույնպես կարևոր հարց է հոգու անդրաշխարհ գնալու խնդիրը: Զրադաշտական կրոնի սրբազան մատյանում՝ «Ավեստայում» գրված է, որ մեռած մարդու հոգին անդրաշխարհում պետք է անցնի Չինվաթ կամրջի վրայով: Եթե մարդն արդար է՝ Չինկաթ կամուրջը լայնանում է և հնարավորություն է ստեղծկում նրա հոգու անցնելու համար, իսկ եթե մեղավոր է, ապա Չինկայ» կամուրջը մարդու մազից էլ ավելի է նեղանամ և մեղավոր հոգին գլորվում է դժոխքի անդունդը: Խ. Կեչառեցու քերթվածում երևում են հնագույն հավատալիքների հետքեր:
3 Երեմիա — Հին կտակարանի չորս մեծամատյան մարգարեներից մէկը: Գուշակել է Երուսաղեմի գրավումը՝ որը և կատարվել է: Նա տեսել է Երասաղեմի գրավումը քաղդեացիների կողմից, հրեա ժողովրդի գերեվարումն ու երկրի ավերումը և դրա հետևանքով առաջացած հոգեկան ծանր ապրամներից դարձել է ողբասաց: Պատմահայր Մովսես Խորենացին «Հայոց պատմության» վերջաբանում՝ հռչակավոր ողբում ակնարկում ե Երեմիայի ողբը, երբ գրում Է. «Զարթի՛ր, Երեմիա, զարթիր և մարգարենալով հանդերձ ողբա այն, ինչ թշկառություններ որ կրեցինք և ինչ դեռ պիտի կրենք»:
4 Պետրոս — գլխավոր և նախագահ Քրիստոսի 12 առաքյալների մեջ, երկրի վրա փոխանորդ Քրիստոսի՝ որպես հովիվ հոտի և եկեղեցու զինվորյալների: Սա ծագումով Պաղեստինի Բեթսայիրա քաղաքից էր, որդին Հովհաննի: Իր ծննդյան անունն էր Սիմոն կամ Շմավոն, Քրիստոսը նրան կոչում է Վեմէ Հույները վեմը կոչում են Petrus, դրա համար էլ Ավետարանում նա կոչկում է Պետրոս: Ըստ ավանդապատումի վերջինս Պողոս առաքյալի հետ միասին Ներոն կայսեր առաջ բանավիճել է Սիմոն մոգի հետ և հաղթել նրան: Ներոնը երկու առաք-