Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յալներին էլ դաժանորեն մահապատժի է ենթարկում, Պետրոսին խաչում են, իսկ Պողոսին՝ գլխատում:


ՀՈԳԻՍ ԴԱՏԱԽԱԶ ԼԻՆԻ ՄԱՐՄՆՈՅՍ

1 Փիլիպոս Անապատականին պատկանող սլավոնական գրական հուշարձանում համապատասխան հատվածը հետնյալն Է. «ՉԷ որ դու ես ինձ ուղղում, ինչպես ձիու երասանակ: Չէ որ քեզնից զատ, ես ոչինչ չեմ գործում, ոչ բարի, ոչ չար....: էլ ինչու ես ինձ այդքան նախատում և ինչու ես ինձ պատվազրկում, թե բարիքը և թե չարը քո ցանկությամբ է»:

Այս նույն համեմատականը Գրիգոր Լուսավորչին վերագրված տեսիլում ունի հետևյալ ձևակերպումը. «Պատասխանի ետ մարմինն և ասէ. «Զի մեղադիր լինիս ինձ: Ես քո տաճար էի, և բնակարան, որպէս փող ի ձեռն արուեստաւորի կամ որպէս երեսնակ ձիու ի ձեռն մարդու, զի որպէս կամի, այնպէս վարէ զնաւ»:


ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ ՎԱՍՆ ԿԱՆԱՆՑ

(Կանա՜նց ազգ լացէ՛ք ըզձեզ)

1 Կային — Նախահայր Ադամի որդին, որը նախանձի պատճառով սպանեց իր հարազատ եղբորը՝ Աբելին:

2 Եզաբել — Տյուրոսի և Սիդոնի Եթբաազա թագավորի դուստրը և Իսրայելի Աքաաբու արքալի կինը: Աստվածաշնչային կերպարներից է: Եղել է կռապաշտության ջերմ ջատագով և կամեցել է այն հաստատել Սամարիայում, կռիվ Է մղել Եհովային պաշտողների դեմ և անխնա ոչնչացրել նրանց: Եզաբել անունը այլաբանորեն նշանակում Է չարակամուկուն, շռայլություն:

3 Հերովդե — Հրեաստանի թագավոր, որը Երուսաղեմ եկած արևելքի մոգերից իմանամ Է Քրիստոսի ծննդյան մասին, հետապնդում նորածին մանկանը, արդյունքի չհասնելով՝ հրամայում Է կոտորել Բեթհե-