Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեական Յուպիտերին: Հայկական դիցաբանության մեջ կոչվում Է Արմազդ, իսկ զրադաշտական կրոնում Ահուրամազդա:

5 Սքանդարիա — Ալեքսանդր Մակեդոնացի, ապրել է 356—323 մ.թ.ա, Մակեդոնիայի Փիլիպոս թագավորի որդին Է: Փիլիպոսի սպանությունից հետո, 20 տարեկան հասակում դառնում Է Մակեդոնիայի թագավոր: Աշակերտել Է հին աշխարհի նշանավորագւսյն փիլիսոփա Արիստոտելին: Հելլենիստական մշակույթի հիմնադիրն Է. մեծ հետաքրքրություն Է ցուցաբերել տարբեր ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ: Նվաճողական պատերազմներով իրեն է ենթարկել Պարսկաստանը, Բաբելոնը, Եգիպտոսը, որտեղ իր անունով հիմնել Է Ալեքսանդրիա քաղաքը: Արշավել Է Հնդկաստան, նրա մի մասը նվաճելուց հետո վերադարձել Է Բաբելոն: Հին զրույցներն ասում են, որ նա իրեն համարում Էր Արամազդի որդի և հագնում էր պարսկական տարազ: Հնագույն պատմական աղբյուրները գովերգում են նրա արիությունը, աշխարհաշինաթյունը, արվեստների, գիտության և միջազգային առևտրի հովանավոր լինելը:

6 Դարեհ — Դարեհ Գ Կոդոմանոս, Պարսկաստանի Աքեմենյան դինաստիալի վերջին թագավորը: 3 տարբեր ճակատամարտերում պարտվել է Ալեքսանդր Մակեդոնացուց: Ըստ ավանդության Ալեքսանդրը Դարեհին գտնամ է մահամերձ վիճակում, կառքի վրա պսակած: Դարեհը խնդրում է Ալեքսանդրին իր ընտանիքին և մորը պահել արքայական վիճակին համապատասխան: Վերջինս կատարուն է այդ խնդրանքը. Դարեհի դին թաղում է մեծ շուքով՝ Պերսեպոլիսի գերեզմանատանը և իրեն հռչակում Աքեմենյանների ժառանգորդ:

7 Պովրէս — Հնդկաստանի միապետներից, թագավորել է Արևմտյան Հնդկաստանամ (Փենջապ): 326 թ. մ.թ.ա. պարտվել է Ալեքսանդր Մակեդոնացուց: Ալեքսանդրի այն հարցին, թե ինչպես կկամենար բանակցել, Պովրեսը պատասխանել է՝ թագավորավայելէ Ալեքսանդրը բարեկամացել է նրա հետ, Յայտարարել նրան ռաջա և դարձրել իր միապետության ներկայացուցիչ:

8 Քանդակէ — Պղնձե քաղաքի առասպելական տիրուհին:

9 Պղինձ քաղաք — վիպական, առասպելական քադաք: Պղնձե քաղաքի պատմությունը միջազգային տարածում ունի, շատ սիրված է եղել միջնադարյան Հայաստանում: Այս պատմությունը պահպանված է