Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մաշտոցի անվան մատենադարանի մի շարք գրչագիր մատյաններում: Պղնձե քաղաքի անվանը հանդիպում ենք «Սասնա ծռեր» էպոսում: Վանի մոտ, Վարագա դաշտում կա մի ավերակ բնակատեղի, որ տեղացիները կոչել են Պղնձե քաղաք:

10 Հռոքսինէ — Ռոքսաննան հռչակված էր ողջ Պարսկաստանում որպես առաջնակարգ գեղեցկուհի, դարձել է Ալեքսանդր Մակեդոնացու կինը և հայտարարվել աշխարհակալ տերության թագուհի: Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ծննդաբերել է փոքրիկ Ալեքսանդրին: Ռոքսաննան և իր որդին սպանվել են 309 թ. մ.թ.ա.


ՅԱՂԷՔՍԱՆԴՐԻ ԳՐՈՅՆ ԽԱՉԱՏՈԻՐ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿԵՉԱՌԵՂՈՅ

ԱՍԱՑԵԱԼ

(Փիլիպոս նըստեալ յաթոռ)

1 Խիկար — Խիկար Իմաստունը ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ժամանակ, եղել է նրա ատենադպիրը: Մեզ է հասել «Պատմութիւն և խրատք Խիկարայ իմաստնոյն» երկը, որն ունի միջազգային տարածում: Խիկարի խրատների ժողովածուի օրինակներ պահպանված են Մաշտոցի անվան մատենադարանի ձեռագրերում: Խիկար դարձել է նաև հասարակ անուն և նշանակում է իմաստուն՝ այդ իմաստով հաճախ է հանդիպում միջնադարյան մատենագիրների երկերում և ժողովրդական բանահյուսության մեջ:

2 Դավիթ — Իսրայելի թագավոր, հիմնել է Երուսաղեմը մ.թ.ա. 10-րդ դարում: Հին կտակարանի կարևորագույն դեմքերից է, եղել է բանաստեղծ և մարգարե:

3 Հոբ — Հոբ երանելին Հին կտակարանի ակնառու կերպարներից է: Եհովայի կողմից ենթարկվել է դաժան փորձությունների՝ հավատի կայունությունը ստուգելու նպատակով, կորցրել է ընտանիքը, երեխաներին, ողջ ունեցվածքը, ենթարկվել մարմնական պատուհասների: Այս բոլոր հոգեկան և մարմնական ցավերից հետո էլ շարունակել է հավատալ աստծուն:

4 Ելիփազ — Հին կտակարանի կերպարներից է: