Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոցվում, թերևս ինքն էլ խոցում է ոմանց. «Շատոց ես կըրակ դըրի»:

Խաչատուր Կեչառեցու որոշ բանաստեղծություններ հայ փիլիսոփայական քնարերգության հետաքրքիր էջերից են: Թեպետ բանաստեղծը շատ տեղերում կրկնում է աստվածաշնչային և աւետարանական մոտիվներ, սակայն հաճախ է հոգու և մարմնի, կյանքի և մահվան խնդիրները քննում է քրիստոնեական դոգմատիկ փիլիսոփայությունից անկախ և ազատախոհ ձևով: Նման դեպքերում երևան են գալիս հեղինակի ծանոթությունները պարականոն զրույցներին, հայկական և հունական փիլիսոփայությանը:

Նրա «Հոգիս դատախազ լինի մարմնոյս» բանաստեղծությունը հայ քնարերգության մեջ եղած հոգու և մարմնի վիճաբանության ընտիր մի նմուշ է: Այս բանաստեղծությունը մեծ աղերսներ ունի 11—12-րդ դարերում ստեղծված Գրիգոր Լուսավորչի տեսիլի հետ և ներկայացնում է բոլորովին նոր մտահայեցողություն հոգու և մարմնի հարցերի վերաբերյալ: Հոգին դատախազ է դառնում մարդկային մարմնի համար և դատում է նրա մեղքերը: Սակայն մարմինն արդարանում է՝ ասելով, որ ինքը ձին է, իսկ հոգին ձիու տերը, և ինքը վարվել է այնպես, ինչպես տերը հրամայել է, ուրեմն հողածին մարմնին չարժե մեղք դնել.

Ես ձի, և դու տէր ձիոյս,
Ես ծառայ, ւ իշխան դու գերոյս,
Կամիլըդ քո՝ գործ լինէր ինձ.
Մեղ է՛ր դընես հողածնոյս:

Սա արդէն բոլորովին նոր հայացք է. մարմինն այստեղ անկաշկանդ պաշտպանում է իր իրավունքները: Ի դեպ, ձիու