Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
2 ՏԱՂ ԳԱՐՆԱՆ. ՎԱՐԴԻՆ ԵԻ ՊՈՒԼՊՈՒԼԻՆ
Խաչատուր Կեչառեցի վարդապետի ասացեալ
Ի գնալն վարդէն եկեալ պուլպուլին,
Որոնելով ըզնա ի բոլոր յայգին,
Յորժամ գնա ոչ եգիտ՝ արտասուէր ուժգին
Եւ զաղաղակ բարձեալ նայ ողորմագին,
Խանդաղատեալ փարէր նա զայգեգործէն,
Ասէր. «Օրհնեա՜լ լինիս դու ի յարարչէն,
Երէ տացես նըշան դու զիմոյ վարդէ՛ն,
Զի կարօտու նորա մեռանիմ աստէն»:
Այգեգործըն նըմա պատասխան առնէ.
«Գիտակ չեմ քո վարդին, տէրն վկայ է,
Բայց ժամանակ գալոյ նորա մերձեալ է,
Զի ծաղկունքն այգոյս ամէնն եկեալ է»:
Չկարէր նա համբերել գալստեան նորին,
Գրեալ թուղթ առաքէ սիրելի վարդին,
Բարեւ ղրկէր նորա կարօտով սըրտին,
Փութայր հասանել տեսլեանըն նորին:
Ամէ. «Ի պուլպուլէ թռչնոցըս յետնէ,
Շատ կարօտիւ բարեւ իմ վարդին հասցէ.
Ի քո իսկ յամելուդ սիրտըս կասկածէ,
Վախեմ թէ քեզ անցանք ինչ պատահեալ է:
|
|