«Սիրտս է ի սուգ մտեալ վանց քո կարօտան,
Հոգոյս հոգի՛, պուլպուլ, պատուական թռչուն.
Իմ շունչ և իմ հոգի ւ ի՛մ ուրախութիւն,
Դա ես աչացս լոյս և կենդանութիւն.
Աւա՜ղ, որ զրկեցայ տեսուդ քաղցրագին
Եւ կամ օտարացեալ յայսմ նահանգին,
Միայնացեալ եղէ յերամոյս միջին
Եւ կամ տարակուսեալ դառն և լալագին: