Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի՛ անտես առներ զիս, տէ՛ր,
Մի՛ թողուր փորձիլ ի չարէն,
Դու ես փրկութիւն և կեանք,
Օգնական, յոյս և ապաւէն:

Յորժամ գաս անճառ փառօք
Ի դատել զամէն մսեղէն,
Կեցո զմեղօք նեղեալս,
Ի ապրեցո ի հուր գեհենէն:


4 ԽՐԱՏ ՈԳՈՅ ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ

Եղբա՛րք, ձեզ խըրատ մի տամ՝
Մի՛ կենաք դուք շատ խոր ի քուն.
Զարթիք և արթուն կացէք,
Խիստ ի մօտ եմք լօրն ի մահուն:

Աշխարհս է յերազ նըման,
Զինչ լինի մէկ մ’ անուշ ի քուն
Եւ ի քուն լինելն ի ներս
Գանձ գըտնա անթիւ և անհուն:

Խընդալուն ցընծայր ի սիրտըն
Եւ ուր ախ էր գանձին սիրուն
Եւ հանց համարէր լիւր միտքն,
Թէ՝ լինիմ իշխան մեծատուն: