Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեացըն սիրող լերուք,
Գործեցէք ւ արէք ձեզ անուն,
ԳԵմ քան ըզթարթել ականն
Մահն ի Սօտ է ադամորդուն:


5 ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ Ի ՎԵՐԱՅ

ՍՈԻՏ ԱՍՏԸՆՎՈՐԻՍ

Այս կեանքս է յերազ նըման և խաբող անզերծ յանդիման,
Բնութիւնս որ հասաւ մարդոյս, սատանայ յանդունդս ի զնդա՛ն,
Գրոց թէ ականջ դընես և անիս միտըս բանական
Դատաստանին ակն կալ, զի տալոց ես ա՛նդ պատասխան:
Եկ, որ օրինակ բերեմ զառաջին մարդիկն, որ անցան.
Զինչ գործեցին, զայն տարան՝ թէ բարի կեցան, թէ Սեղան.
Եհաս օր մահու նոցա, նա թողին զաշխարհս ու անցան,
Ընդ շատ չարչարանք ի ներս և միայն պատանք թէ տարան:
Թագաւորք այլ շատ կային յԱդամայ զարմիցն, որ ծնան.
Ժամանակն ի հատ երեկ, և մտան ի նեղ գերեզման:
Իսկի չյագեցան նոքա, մինչ եկաւ գող՛ն արքունական.
Լսէ, զբաղած գերի, թէ ոչ դու լինիս փոշիման:
Խաչատո՛ւր, զարթի՛ր ի քնոյ, կատարէ զգործքդ ի լրման.
Ծանի՛ր զարարիչն Աստուած, որ չտանի գեհենն ի ՛հաւան:
Կացեր ի կարիս մարմնոյ, կապեցիր բեռինք ծանրական,
Հոգի՛, թէպէտ շատ զբաղիս՝ մեռանիս պարտօք հայրական.
Ձա՛յն տուր և զարթո՛ զքեզ, դու մտօք մարդ սխալական,
Ղեկօք հաւատոյ անցիր ընդ ծըփման ծովոյս հոսական,