Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճանապարհ արդար գնայ, որ չտիրէ տանջանք անվախճան,
Մի՛ խաբիր սնոտի սիրով, որ խաւար բերէ հոգեկան:
Յիմա՛ր, գինին չէ բարի, նա ամէն մեղաց բանալի,
Նման այնոր մի լինիր, ոչ չափէ զքամին ի սարի. __
Շատ ապրիլըն չէ պարծանք, պատասխանն իրաւ կու պիտի:
Ու կինն՝ հանէ զմարդն ի փառաց, նման Եւայի:
Չկարէ փայտ մնալ ի կրակն, զի գիտես որ շուտ կու այրի,
Պարտք է հեռանալ անտի, որ չլինիս բաժինն գեհենի.
Ջուրն ու հուրն չեն ընկեր, հակառակ են եղծանելի,
Ռատ և ողորմած լեր դու, որ մեղաց գիրն քո ջնջի:
Սուրբն է Աստուծոյ նման, երանի ով ոք սուրբ լինի՝
Վառի լոյս հոգոյն ճրագն, անամաչ յերկինս ելանի:
Տամ ես քեզ բարի խրատ, թէպէտ եմ ողորմ ու լալի,
Րաբուն, ողորմած է տէրն, նա չի տայ զմեզ կեր գեհենի,
Ցավօք կու նեղիմ գերիս, թէ լինի դեղ իմ խոցերիս,
Իիւծեալ միջաբեկ սրտիւ աղաչեմ զաստուածն ամենիս՝
Փրկէ ի հրոյն զմեզ և չտալ ի հուր գեհենի,
Քաւիչն է փրկիչն Յիսուս, ինքն օրհնեալ փառօք հայրենի:


6 ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ ՏԱՂ ՈԳԵՇԱՀ

ԵԻ ՊԻՏԱՆԻ

Թէ մարդ ես ու միտ անիս,
Ես տամ քեզ խրատ մի քանի.
Դու բա՛ց ըզսրտիդ ականջն
Եւ գըրէ ի սիրտ ւ ի հոգի: