Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զաչէրըդ շատ մի ածեր,
Թէ ոչ՝ չար սըրով դայ խոցի.
Զլեզուդ արձակ մի թողուր,
Որ չածէ զքեզ պատուհասի:

Խելոք, իմաստան խօսից
Թէ ականջ դընես, իմ հոգի՛,
Նա հանց փառաւոր լիսիս,
Որ աշխարհս ամէն հաւանի:

Ջխորհուրդըդ չասե՛ս կնոջ,
Եւ չընկնիս մճլիս ւ ի գինի,
Յայնժամ դու շահիս զաստէնս,
Եւ յանգէնն ես երանելի:

Զայն որ քեզ ամօթ թըւի
Եւ ահոկ՝ խիստ մեղադրելի,
Յանկից հանց պատրաստ կացիր,
Որպէս չար թիւնից վիշապի:

Առ քեզ մի՛ փակեր զաչերդ
Եւ դառնալ սրատես օտարի,
Թէ ոչ՝ հանց ի խոր ընկնիս,
Որ չտեսնաս զլոյսն արևի: