Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Հոգիս դատախազ լինի մարմնոյս
Ի եղուկ տայ սրտիս,
Թէ՝ է՞ր կուտեցեր զչարիս
Ցանցաւոր այս սուտ աշխարհիս:
Կամ է՞ր կորուսեր դու զ՛իս,
Ի անշէջ կրակ դր՛իր յիս,
Այն օրն, որ հաշիւ լինի,
Դու այրիս, ւ անզերծ տանջեն զիս:
Մարմնուս պատասխանն է այս,
Որ ի տալ մըտացս և հոգոյս՝
«Զիս պարտաւոր է՞ր առնես,
Այդ սուտ է զուր իմ խոցերոյս.
Ես ձի, և դու տէ՛ր ձիուս,
Ես ծառայ, ւ իշխան դու գերոյս,
Կամիլըդ քո՝ գործ լինէր ինձ.
Մեղ է՜ր դընես հողածնոյս»:
|
|
8 [ԱՇԽԱՐՀՍ ԷՐ Ի ԾՈՎ ՆԸՄԱՆ]
Աշխարես էր ի ծով նըման,
Զիս ի վայր տարաւ յանդիման.
Կենցաղս էր յալեաց նըման,
Զիս ի մէջ էառ քան զընդան:
|
|