Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգի հրեղէն էի,
Յանփարատ խաւար գընացի,
Բազմաց ցանկալի էի,
Իմ խելօքս եղայ եղկելի:

Անուշ քաղցր աղբիւր էի,
Զիս ի ցեխ մեղաց խառնեցի,
Պայծառ ի վառ ատող էի,
Յանփարատ խաւար գընացի:

Խաչատո՛ւր, զարթի՛ր ի քնոյ,
Զի քեզ ժամ է աշխարելի.
Այս կյանքս է նըման ձիւնի,
Որ ի գալ գարնան կու հալի:

Երազ է, վճար ունի,
Կատանի ի հուրն, որ այրի,
Յոգոց հա՛ն, մեղայ ասա՛
Եւ կանգնիր, ա՜յ ողորմելի:


10 [ԱՍՏՈՒԱԾ է ՎԿԱՅ ԲԱՆԻՍ]

Աստուած է վըկայ բանիս,
Զատ պատանքն, այլ իրք չի տանիս.
Շատ խոց և կսկիծ առնուս,
Քան զվայն, այլ իրք չի շահիս:

Թէպէտ շատ ջանաս, եղրա՛յր,
Քան զշիւարն, այլ իրք չի տանիս,