Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի նեղ գերեզման մըտնաս
Եւ ասես՝ Վա՜յ զմենակ գերիս:
Ծաղկեալ ես, տերև ունիս,
Յայտից այլ շուտով տի թափիս,
Կանաչ ես վայելչ կենօք՝
Փոխի գոյնդ, և շուտ մեռանիս:
Գայ ձմեռն և ձիւն բերէ,
Անհանդերձ՝ ցրտով նըւաղիս,
Յորժամ որ գարուն լինի,
Մեծ ամօթ կըրես ւ ամաչես:
Ի՞նչ առնեմ ես այս գերիս,
Որ խաբած եմ յառօրէիս.
Ինձ շտտ մեղանք մի դընէք,
Զի դիպայ անզերծ վտանգիս:
Հիւանդ եմ, ի տես եկէ՛ք,
Միէէ դեղ առնէք խոցերիս.
Ահ ու դող առնեց զհոգիս,
Պատճառ ի՞նչ դընեմ տանողիս:
|
|
11 ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ ՎԱՍՆ ԿԱՆԱՆՑ
Կանա՛նց ազգ, լացէ՛ք ըզձեզ՝
Դուք էք զէն ի սատանայէ,
Դըստեր էք այն մօրըն ձեր,
Որ եհան ըզհայրն ի դրախտէն:
|
|