Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Շատ կսկիծ ու խոց դընէ՝
Զհայրենի տունն նա քակէ,
Առնու յայլ աշխարհ տանի,
Եւ անհետ կորուստ նմա բերէ:
|
|
12 [ԽԱՉԱՏՈԻՐ, ԱՌՆԵԼ ԼԱՒ է]
Խաչատո՛ւր, առնել լաւ է,
Քան ասել և ոչ կատարել,
Աղքատ և արդար լաւ է,
Քան գիտուն և յոյժ մոլորել:
Սակաւ գիտութիւն լաւ է,
Քան գիտել և ոչ կատարել,
Մին ձեռօք երկինս լաւ է,
Քան երկու ձեռօք դեգերել:
|
|
18 [ԵԿԻՆ ԸՆԴ ԻՍ ՀԱՆ6 ԱՍԻՆ]
Եկին ընդ իս հանց ասին,
Թէ՝ Գընաց օրերդ ի ձեռաց.
Զարթի՛ր, շուտով ճա՛ր արա,
Որ չգալ օր չարչարանաց:
Այն, որ աներեկ ասեն,
Երևի փառք բարեգործաց,
Եւ անհաւատիցըն կողմն՝
Ի պատիժըն չարչարանաց:
|
|