Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զարքայն արքայից հզօր,
Որ անուն է Սքանդարիայ՝
Առիւծն ի վիշապ նման,
Որ եկող զաշխարհս ամենայն:
Քեզ երանի Ոլոմպիոս՝
Այս մանուկս քաշ է ւ անպակաս,
Բայց աշխարհակալ լինի,
Մեռանի շուտով գալ անհաս:
Մայրն որ հանց որդի բերէ
Ի գաւառ ւ աշխարհս ամենայն՝
Պարտ է, որ գովեն գնալ
Արարածք ւ երկիր ամենայն:
Ի մէջ Ադամայ ծընընդոց
Չէ ծնեալ մարդ սորայ նման,
Աւաղ թէ չերթայ այսօր
Խափանի խորհուրդն ամենայն:
Յորժամ որ ծընաւ զտղայն՝
Զերթ լուսին և արեգական,
Ցըլայգլուխ ձին ծովէն ելաւ
Եւ եկեալ դուռն արքունական:
Աղէկսանդր որ զայն տեսաւ
Եւ ասաց՝ փառք քեզ տիրական,
Ինձ պարտ է հեծնուլ գնալ
Եւ տիրել զաշխարհս ամենայն:
|
|