Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻՆ ԵՎ ՆՐԱ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆԸ[1]

Միջնադարյան քնարերգությունը մարդկային գեղարվեստական մտածողության խիստ ուշագրավ դրսևորումներից է: Խաչատուր Կեչառեցու կյանքի պատմությունը, ինչպես հայ միջնադարյան շատ մտածողների, մեզ է ավանդվել սակավաթիվ փաստերով: Բանասեր Մ. Ավդալբեգյանը, հենվելով նախորդ շրջանի ուսումնասիրողնեի՝ Ա. Չոպանյանի, Տիրայր եպիսկոպոսի, Գ. Հովսեփյանի ընձեռած ենթադրությունների վրա, Խաչատուր Կեչառեցու ծննդյան ու մահվան թվերը սահմանել է 1260—1330 թթ.:

Խաչատուր Կեչառեցին եղել է այժմյան Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանքի վարդապետ, թերևս նաև ուսուցչապետ՝ իր անվանումը ստացել է վանքից: Կեչառիսի վանքը հռչակված էր միջնադարում իբրև կրթական կենտրոն. Թովմա Վանանդեցին իր բանաստեղծական ներբողում այն անվանում է մի լուսավոր ջահ հայ ժողովրդի համար:

  1. Այս գրքում զետեղված Խաչատուր Կեչառեցու քերթվածների բնագրերը, մասամբ փոխելով կետադրությունը, վերցրել ենք Մ. Ավդալբեգյանի պատրաստած քննական բնագրերից: Տե՛ս, Մ. Ավդալբեգյան, Խաչատուր Կեչառեցի, Երեան, 1058: