Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնացէք և ջուապ տարէք
Դարէհի՝ պարսից արքային,
Թէ Փիլիպոսի որդին
Աղէկսանդր, զայս բանս կու խօսի:

Յերբ որ ես աղայ չէի,
Հայրըն իմ ճարկ տայր քեզ՝ Դարեհի.
Այժմ որ ես որդի եղայ,
Պահանջեմ զճարկն իմ հայրենի:

Կըծկեալ, պշուցեալ նային
Ի յերեսն այն Աղէկսանդրին,
Մտիկ խօսելոյն դընին,
Զարմանան ըզբանըն նորին:

Ապայ եկեալ միտս իւրեանց,
Իմանան ըզշիքլն առիւծին.
Ասեն թէ՝ այս որ հասնի,
Սև տարի բերէ Դարեհին:

Յորժամ որ էլչիքն եկին
Ու ջուապ բերին արքային,
Արքայն տրտմեցաւ յահուն,
Վախեցաւ սրտիւ դառնագին:

«Դարեհ, ականջ դիր բանիս,
Աւատայ և դու ինձ լսէ.
Աշխարհս ի քամի նման,
Որ ի վեր ի վայր կու հոսէ: