Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Ջընջէր է բախտիդ քո գիրն,
Ու մահու օրըն մոտացեր,
Առնում զթաջն ու զթաղթըն քո
Աղէկսանդրն՝ որդին Փիլիպէ»։
Դարեհն յորժամ զայն լսեց,
ժողովեալ զհեծեալն ամենայն
Եւ քաղաքացոց ասաց,
«Փակեցէք, զդրունս ամենայն:
Ես երթա՛մ յառաջ նորին,
Ոչ մատնեմ զինքն յոյժ մահուան,
Երկիր ու քաղաքս ամէն
Ազատեմ ի զօրացն ամենայն»:
Աղէկսանդր դեսպան եղաւ
Եւ եկեալ յառջև Դարեհի,
Դարեհ չկարաց ճանաչել,
Թէ արքայն է Սքանդրիայի:
Պատիւ ետուր, սէր արաց
Ու եհարց զբանն Աղէկսանդրին.
Ասաց. «Յոյժ թադբիր ունիմ
Մարտընչել ընդ պարսեց արքային»:
Յորժամ որ ելաւ քաղքէն
Թէ փախուստ, ոչ ոք չիմացաւ.
Արքայն փոշիման եղաւ
Ու զթողուլ նայ ափսոսեցաւ:
|
|