Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աւուր ճանապարհ զա[ւ]րօք
Հետ քըշեաց, երրոր չի հասաւ,
Տրտմութեամբ և արտասուօք
Փոշիման է յետս դարձաւ:
Այս իմ թեփասիոյ հրեշտակն,
Որ եբեր զթաքն արքայական
Ի սովորական ոսկոյ,
Մարգարտօք ակամ[բ]ք գերայկան:
Արքայն ընկալաւ սիրով,
Զաչքն ի վեր եկեալ յանդիման.
Ասաց. «Իմաստուն իցէ
Գործ՝ հնազանդիլ պետից վեհայկան:
Իսկի չեմ կարեր գիւտեր
Քո պատկերդ ի յով նմանի,
Թէ մարդկան դեսպան ես դու,
Ժուկըն չէ գալոյ յայս տեղի:
Բայց թէ չաստուածոց ես դա,
Ծունր ածեմ ւ երկիր պագանեմ,
Ապայ յառաջ մի մօտիր,
Մինչ ասեմ պարսից արքային»:
|
|