Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես նշել է Ղևոնդ Ալիշանը, Խաչատուր Կեչառեցին պետք է սերած լինի Պռոշյան իշխանական տոհմից, սրանք էլ իրենց հերթին ծագում են Խաղբակյան գերդսատանից, վերջինս իր ծնունդով կապվում է Ավարայրի հերոսամարտի գլխավոր դեմքի՝ ազգային հերոս Վարդան Մամիկոնյանի հետ:

Բանաստեղծ, գրիչ, մանրանկարիչ, հմուտ մանկավարժ և հասարակական գործիչ Խաչատուր Կեչառեցին անմիջականորեն կապված է եղել Տաթևի և Գլաձորի համալսարանի կրթական միջավայրի հետ:

Խաչատուր Կեչառեցին գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակաշրջանի ազգապահպանման նպատակով ծավալված շարժումներին: Դավանաբանական կռիվները, հայ եկեղեցու ինքնության պաշտպանությունը, կաթոլիկության և Հռոմի պապի ոտնձգությունները հայոց եկեղեցու դեմ, հրատապ խնդիրներ էին բանաստեղծի ապրած օրերին: 1295 թ. պապական Հռոմի ունիթորական հարձակումները կանխելու համար Սյունիքի մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը ժողով է հրավիրում, ուր Հայաստանի նշանավոր իշխանները, գիտնականներն ու ազդեցիկ հոգևորականներն ընդունում են մի «Թուղթ» և ուղարկում Կիլիկիայի Գրիգորիս Անավարզեցի կաթուղիկոսին, որը լատինադավան շարժման համակրողներից էր:

Այս կարևորագույն փաստաթղթի տակ ի թիվս նջանավոր մարդկանց՝ Եսայի Նչեցու, Իվան և Տարսայիճ Օրբելյանների որդիներ՝ էլիկումի և Լիպարիտի, Պռոշ իշխանի որդիներ՝ Պապաքի և Էաչու և այլ երևելիների, տեսնում ենք նաև Խաչատուր Կեչառեցու ստորագրությունը. «Ես Խաչատուր վարդապետս Կեչառեցի վկայ եմ այսմ դաւանութեան»: Հայրենասիրական մղումները նրան ուղեկցել են մինչև կյանքի վերջը: Դրա առհավատչյան է նաև 1299-ին նրա պատկերով գրված