Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խալաթեաց ու բաց եթող
Ու ասաց թէ՝ «Աղեքսանդրէ՛,
Մի վըստահանար այսպէ՜ս.
Քոյ արևըդ քեզ խընայէ»:

Դարձաւ ի հեծեալն եկաւ
Ու պատճառն ասաց Քանդակէ.
«Չկայ առնելոյ ճարակ
Այն քաղաքն, որ է Պըղընձէ»:

Աղբիւր յորդառատ խաղաց.
Եւ առջևըն մարդ [յ]աճախին
Իջևանքն Աղեքսանդրի՝
Սևադէմ մարդիկք երևին:

Ասաց ըմբռնել գնալ
Եւ ընդ իւր կին մի մերկացուցին,
Յորժամ հեռաց[աւ] զկինն
Ի ուտել առաւ, զոր տեսին,

Յանժամ խըխընճեաց, հաջեաց,
Եւ անթիւ մարդիկ ելնէին.
Զօրքըն յետևան[ց] հասին,
Զամենայն հըրդեհ արարին:

Այ իմ հրաշագործ աստուած՝
Արարիչ յազգաց ամէնի,
Խիստ զարմանալի է բանդ,
Հիանան յերամք տեսողի: