Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(b Հռոքսինէ ասաց)

Ազդեցէ՜ք է տուն պարսից
Եւ ասէք հօրն իմ Դարեհի.
Դուստրըն քո եղուկ դարձաւ
Ու լալոյ եղն արժանի:

Ողորմ ու լալի եղար,
Դարեհի դուստրը Հռոքսինէ,
Յերկնից ի յանդունդքն անկար,
Կորուսիր ըզթագն ի գըլխէ:

Թողուլ մոռանալ կամիս,
Աշխարհիկալ Աղեքսանդրէ.
Ես այլ մեռանիմ հետ քեզ,
Զիս ի քոյ գիրկըդ հաւաքէ:

Արքայն պատասխան երետ.
Թէ՝ Հոգիս ելաւ, դու լռէ,
Սիրտըս վառեցիր հըրով,
Մի նեղէր, աստուած կու սիրես:

Ինձ հանց ուժ և թև պիտէր,
Թըռչէի զինչ հաւ թեւաւոր,
Հեղ մալ իմ քաղաքն երթի,
Տեսնէի ըզմայրն իմ փառաւոր: