Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
«Մայր մանկագունիս լացէք,
Վայ տուէք թըշուառականիս,
Որ բարեաց թաբաւր եղայ,
Խաւարի աչուէր ծընողիս:
Այ իմ աննման սուլթան,
Աղեքսանդր հըզօր մեծ արքայ,
Չէղէ արժանի տեսուտ,
Վայ քո մօրն Օլոմպիայ»:
Արքայս ի տապան դըրէք,
Որ ունէր շատ մի հայրենիք.
Դայ, որ աշխարհիս տէր էր,
Պսակեր է կանգուն մի տեղի:
Ես ի սայ հարցմանք եղայ.
Թէ՝ Այդ ո՞նց քեզ հերիք,
Դարձաւ ու ճուղաբ ետուր,
Թէ՝ Հերիք ու շատ մ’ աւելի:
Առ ձեզ պաղատանք ընկնիմ
Ընթերցողք գըրոցս ի լման՝
ԶԿեչառեցիս տկար
Արարէք յիշման զիս արժան,
Որ ոտանաւոր գամէն
Ասացի, զինչ ի սմա, որ կան
Ազատ ւ իշխանաց ամէն
Ի այլք, որ են արքայք պատուական:
|
|