Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Բ

ՅԱՂԷՔՍԱՆԴՐԻ ԳՐՈՑՆ

ԽԱՉԱՏՈԻՐ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ

Փիլիպոս նըստեալ յաթոռ
Դարեհի դեսպանքն առաջի,
Որք հանողք եկին հարկին,
Պահանջել ըզգրամն արքունի:

ԱղԷքսանդր յառաջ եկեալ,
Խօսեցաւ բան զարմանալի.
Ասաց թէ՝ Այլ ոչ տամ հարկ
Ու ըզտուեալն առնում Դարեհի:

Գնացէք և զրոյց տարէք
Դարեհի պարսից արքային,
Թէ Փիլիպոսի որդին՝
Աղէքսանդւր, զայս կու խօսի:

Վաղ, որ էս տըղայ չէի,
Հայրն իմ հարկ տայր քեզ հանդիսի,
Այժմ, որ ես որդի եղայ,
Պահանջեմ զհարկըն հայրենի:

Կըծկեալ պըշուցեալ հային
Ընդ յերեսըն Ադէքսանդրին,
Մըտիկ խօսերոյն դըրել՝
Զարմանալն ընդ խօսըս նորին: