Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Ի եկեալ առ ի միտս իւրեանց,
Իմացան ըզշիքլ առիւծին.
Ասցին՝ թէ հասնի սըմա օր,
Սև տարի բերէ Դաըեհին:
Խըրատ տամ նըզօր արքայ,
Դա ականջ կալ ւ ինձ հաւատայ,
Ջինչ շինի՝ քակի ամէն,
Սողոմոն տեսաւղն է վըկայ:
Եւ զինչ մարդ ծընեալ յաշխարհս
Են մեռել՝ ճարակ մի չըկայ,
Հայնցեղ իմացիր ըզքեզ
Ու զքաղաքդ Սքանդարիայ:
Արքայն պատասխան կուտայ.
Թէ՝ Այդոր ես խիստ եմ վըկայ,
Որ զինչ յԱդամայ ի մեզ
Են ծընել թագւոր ու ծառայ,
Ամէնն են ի հող դարձել,
Ամէնէն այլ մարդ մը չըկայ.
Շինուածքն են ի փուլ եկել
Ու իւրենց հետն իսկի չըկայ:
Վա՜յ տամ քեզ հազար բերան,
Ո՜վ խելօք Խիկարդ աննըման,
Թէ է՞ր մոլորիս յայդ բանդ
Ու պաշտ ես պատկեր դիւական:
|
|