Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՎԵԼՎԱԾ

ԲԱՐԱՌՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ԵԹԷ ՈՐՊԻՍԻ ՈՂԲՍ ՎՏԱՆԳԱԼԻՑ ԵՒ ԱՂէՏՍ ԱՒԱՂԱԿԱՆՍ ԱՍԱՑԵԱԼ

է ԲԱՐԱՌՆԱԲԱՐ ԱՂԵՔՍԱՆԴՐՈՍ Ի ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՆ

ԻՒՈՒՄ ԸՄԲՌՆԵԱԼ ԴԵՂՈՎ

Աւաղ վշտապահաս տուգանաց տագնապիս տառապանաց տուայտեալ մարմնոյս, թէ զիարդ էի կամ յորպիսի հասի տառապանս, կարծիս առեալ եղջիւրօք անմահ կալ, մնալ՝ իբր թէ յԱմոնէ կամ յԱրամազդայ հելլենական նուազօք ի Կրաւնոսէ և յԸռայէ սերեալ ազգաբանութեամբ և այժմ յիմացեալ անճողոպրելի ի մահուանէ, որ յաղթէ յաղթողաց: Երանի էր ինձ ի դեռաբողբոջ և յաղթուն հասակին, յորժամ ճեմս առեալ ճօճէի սիգալով ի կառամարտութիւնն Նիկողայոսի և ի վայր ընկճեալ զկարծեցեալն հզօր, և պսակ առեալ զըմբշականն ոլոմպիական, դառնայի առ մայրն Ոլոմպիադա: Յիշեմ զառ Դարեհիւ զօրամարտութիւնն փախստական լեալ յիմմէ բազկաց այնքան ջախջախ և մեծ թագատրութեան իշխան, կամ զհնդկականն առ Պաւրոսիւ, զոր անդրաքայլեալ գլեցի՝ զբլուրն մսեղէն դիաթաւալ կացուցեալ: Զի ու միայն, թէ արք թագաւորք ոչ զերծան ի յաջողած բախտէ իմմէ, այլ և զանտառասնունդ կենդանիսն ճարակ տուեալ հրոյ և սրոյ յանոպայ և յանմարդի վայրաց վարեցի և երիս մասունս աշխարհիս հար-