Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ի ծանօթութիւն աստուածայնոց և մարդկային իրողութեանց, խոկմամբ յիմաստս մահու, նմանելով անմահից ըստ տարողութեան և համեալ յարհեստն արհեստից և ի մուտն մակացութեանց, սիրելով զիմաստ քան զականս պատուականս: Իսկ այժմ յիմարեալ, անասնաբար ու կարել, գիտել զզիարդն, բայց զայս միայն զի բաղկացեալ ի քառից տարերց ի նոյն իսկ լուծանիմ, զի ինքն միայն Է անմահ, որ ամենից տիրէ:


ԵԹԷ ԶԱՆՁՆ ԻՒՐ ՏԱՌԱՊԵԱԼ ԵՒ ԶՐԿԵԱԼ ՈՐՊԷՍ ՈՂԲԱՍՑԷ

ՈԼՈՄՊԻԱԴԱ ՄԱՅՐՆ ԱՂԵՔՍԱՆԴՐՈՒ

Լացէք զիս, մարք մանկագունից միամօր զաւակաց, առաւել քա՛ն զԹամուզ և զգեղաղէշ դուստրն Յեփթայեայ, զարքակորոյս զմայր աշխարհակալի, զի ոգիս թռեալ և շունչս եւ արտաքս, իսկ մարմին թշուառականիս առասպելարար շրջի, դիակիր լինելով տատանեալ կենաց իմոց: Արևն իմ էանց և սպառեաց լուսինն լրացեալ, պարտք զօրու աստեղացն ինձ թօթափեցան, և խաւարեցան տեսլարանս ի հայեցուածէ: Եւ առ այս զի՜նչ ասացից. եգիպտական մարգարէն ազդեաց ի՛նձ զգալն Ամոնայ, և ես ծնայ զքեզ, որդի դիցազնական, իբր յանմահիցն ծոցէ ելեալ ի գրկաց եղկելւոյս, և զուարակագլուխ երիվարաւն յածար ընդ ցամաք և ընդ ծով, զլերինս հարթեցիր և զյորձանոտ ձորս լցուցեր, զթագաւորս խաղ արկեալ ընդ ոտիւք գետնեցեր, զանվայր և զապառուտ դաշտսն մարգաւէտ արարեալ երփնատանկ ծառօք ծաղկեցուցեր և միահեծան իշխանութեամբ յարևելից յարևմատս մտրակեցեր, և ես կարծէի զիս մայր կայսեր և ինքնակայի, այժմ, մեռելոյ մայր,