Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սաք, զի մտցուք ի հայրենի քաղաքն մեր Մակեդոնիա, կարօտ գոլով մեր ծնողաց և զաւակաց, զի հանգիցուք սակաւիկ մի յարեանց և ի քրտանց. այժմ զձեռն ի քեզ ամփոփելով մահացուցեր զմեզ մահանալովդ: Ո՞վ եհար զքեզ, պատմեա զի հարցաք զնա. ո՞վ ընկրկեաց ըզքեզ, ասա զի մարտիցուք ընդ նա. ո՞վ դաւեաց նենգարար, հրամայելս զի դատեսցուք գնա. շատ անգամ քո մտեալ ի պատերազմ և մեր ընդ քո, ուրեք երբէք ոչ ծուլացաք և ոչ վատ անուն ժառանգեցաք և զկամս քո անյապաղ կատարեցաք: Առ այս զինչ պատասխանի տացէ արքայ. Դուք ինքնին գիտէք, ո՛վ հազարապետք և բուն բարեկամք իմ, զի հանապազօր ասէի ի լսելիս ձեր, եթէ ես մարդ եմ մահկանացու, բայց վասն զի վերին նախախնամութիւնն ոչ տայր ի՛նձ թոյլ հանգչել, ի ձեռն իմ մատակ արարեալ նախախնամէր զարարածս, բարեացն բարիս տայր առնել, չարեացն զչարն հատուցանել: Այդ այս եդև ինձ դառն և դժնդակ չարիս, զի կարօտէի ամենուրհեայ մօրն իմոյ ցանկալի. թերևս զերեսս եդեալ ի վերայ քաղցր և պայծառ ստեանցն, որ երկամբք զիս դիացուցին, առ որս ոչ եղէ արժան: Արդ ես երթամ զհայրենի ճանապարհն, տալով զմարմինս իմ հողոյ, ու մայրն է անմահ և անապական: Իսկ նոքա առ այս զի՞նչ արդեօք ասէին. Մեռանիմք ընդ քեզ, ո՛վ Աղեքսանդրէ, քանզի ի բառնալ կենդանւոյն գլխի, սուզեալ սպառմամբ նուաղին ամենայն անդամքն: Լոյս էիր աչաց մերոց. արդ ընդ քեզ և խաւարեցան բիբք աչաց մերոց. հաց էիր քաղցելոցս, այժմ ի բաց քո բառնալոյդ ի մէնջ սովամահ եղեալ սատակիմք. ջուր էիր պասքելոցս, այլ ի պակասիլդ քո ծարաւեալ ծմրիմք ի տապոյ սրտից: Եւ այսպիսի ողորմագին ձայնիւ զմահաբեր գուժն յորդորէին: