Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բա, Սաղահուրաթայ, ունելով պատարագս երիս իրս խորինս և խորհրդաւոր՝ ոսկի իբրե աստուծոյ և թագաւորի, կնդրուկ իբրև քաւչի և քահանայի, զմուռ իբբև մարդոյ և մահկանացուի:

Իսկ յորժամ խօսուն աստղն կանգնեցաւ ի գագաթ այրին, նոքա ուրոյն առանձին մտին իւրաքանչիւրն ընծայիւք և երկրպագեցին: Այն, որ զոսկին ունէր, ետես իբրև թագաւորի կերպարանս աստուծոյ և բիւրք բիւրուց առաջի նորա և էառ գիրս ոսկենկար սակս ազատութեան աշխարհի նորա: Իսկ որ զխունկն ունէր, ետես ի ձևս քահանայապետի և դպրույթիւնք բացեալ առաջի նորա և նմա ես ետուն գիր թողութեան և ազատութեան զրեալ մելանաւ: Իսկ որ զկնդրուկ ունէր, մտեալ ի յայրն տեսանէր բևեռեալ բազկատարած ի վերայ խաչին և ողբք և աշխարհումն պատեալ զնովաւ ետուն նորա, իսկ և գիր գրեալ արեամբ վասն յանցանաց թողութեան, և այս զեկոյց Սեկունդոս իմաստունն և տեսանող: Եւ Լուկանոս գրեաց յասորոց առ կայսրն Օգոստոս. «Ասասցէ Ինքնակալութիւն ձեզ, տէր իմ արքայ, զի եկին յարևելից ի հարաւային կողմանէ թագաւոր» Գ, չքնաղ և զարմանալի պատարագօք, իմաստուն և հանճարեղք հմուտ աստեղաբաշխական վերլուծութեանց և երկրպագեցին ի ծերպս վիմաց մանկան միոյ, ծնելոյ ի Պաղետոին, առաջնորդութեամբ խոնարհագոյն և լուսափայլ աստղի մի»: Զոր լուեալ զարմացաւ արքայն և կոչեաց զամենայն իմաստասէրս աշխարհին իւրոյ, որք հմուտ և ճարտարք էին նորագիւտ տեսլեանց և նշանաց, և բացեալ զգրեանս աստեղաց և ըռամի սոյնպէս ասացին՝ Յերկրայնոց ոչ է մանուկն, այլ երկնաւոր և զարմանալի: