Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդ, մոգքն ոչ դարձան առ Հերովդէս, զի հրամանէ հրեշտակի աստուծոյ, ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհս խրեանց, զոր յետոյ իմացեալ Հերովդէս զկնի երկու ամաց հրամայեաց կոտորել զմանկունս Բեդղեհէմի՝ յերկամենից մինչև ի խոնարհ, զի թերես սպանցի և ընդ նաւին անարգէդ և կուսածին մանուկն: Իսկ դահճաց սուր եդեալ կոտորեցին մանկանս ՌՆԿԲ և վարդագոյն արեամբ նոցա լցան փողոցք ագարակաց գեդաստանացն նոր ծնեալ մանկան դեռաբոյս և նորաբողբոջ մարտիրոսօք: Ապա, յորժամ սարն վադակաւոր զկաթնն ընդ արեամբն փայլեցուցանէր, յայնժամ երիտասարդ կին մի, զմանակն իւր առեալ յստենէն և բարձրացուցանէր բազկօքն ասելով. «Ո՜վ կուսածին մանուկդ, յուր և կաս, ընդէ՞ր այսքան արնան և խղճի տիրանաս: Արդ եթէ երկնաւոր ես, որպէս ասեն, օգնեա՛ սրտաբեկ և լերդակոտոր մարցս, միջնորդութեամբ մօր քո, որ գիտէ զաղետ մանկանն»: Իբրև մեծագոչ ձայնիւ կինն այսպէս պաղատեցաւ ի հրեշտակէ աստուծոյ, նորին մանուկն յօդ յափշտակեցաւ, և դահիճքն տեսեալ ազդեցին Հերովդէի. «Մանուկն այն, զոր խնդրես սպանանել, յըրկինս վերացաւ»: Իսկ նա ամօթալից եղեալ հրամայեաց դարձուցանել զսուրն ի պատեանս իւր: Այլ այս վասն այնորիկ եղև, զի կատարեսցի առածն բան տեսանելի յարգանդէ սրբեցելոյ մարգարէին՝ Հռաքւէլ լայր զորդիս իւր և ոչ կամէր մխիթարիլ, զի ոչ էին ի միջի:

Արդ այս այսքան եղելոյ և կատարելոյ:

Ապա յառաջնորդ[ութեամբ] հրեշտակին տեսան, արդարն և անսխալն Յովսէփ առ Մարիամ և զմանուկն, երթայր յաշխարհն յԵգիպտոսի և քաղաքն Հերմուպօլիս, զոր