ազգային միսանության «ճեղքում»: Ստեփանոս Օրբելյանի ողբը պատգամում է հայ ժողովրդի միասնությունը բուն հայրենիքում՝ Հայաստանում: Սա մի մտայնություն է, որ Սարկավագ Իմաստասերից սկսած տարբեր դրսևորումներով հանդես է գալիս հայ մատենագրության մեջ:
Ստեփանոս Օրբելյանի ողբն ավարտվում Է լավատեսորեն. հեղինակը գուշակում Է Հայաստանի նորոգվող քաղաքական կյանքը, հավատացած Է, որ վերականգնվելու Է հայոց թագավորական աթոռը, և նոր օրերի կյանքը գերազանցելու Է նախորդ ժամանակներին: Խաչատուր Կեչառեցին մեծ սեր ուներ դեպի հնագույն առասպելաբանությունն ու դիցաբանությունը, հատկապես հաղորդակից Էր հելլենական մշակույթին և պատմությանը: Իր քերթվածներում նա շարունակում է հայ քնարերգության դասական ավանդները: Հորինել Է ողբ, տաղեր, գանձեր: Նրա գրական ժառանգության ամենաուշագրավ Էջերից է Սուտ Կայիսթենեսին վերագրված Ալեքսանդրի պատմության յուրօրինակ մշակումն ու գեղարվեստորեն հարստացումը: Այդ պատմության համար նա գրել է նախաբան և վերջաբան, բարառնություններ, հորինել պատմության որոշակի հատվածները եզրափակող կաֆաներ, որոնք գրված էն ժամանակի խոսակցական լեզվով, մատչելի շարադրանքով, անպայմանորեն հարստացնելով պատմության հայկական տարբերակը: Արշակ Չոպանյանւ La Roseraie d’Armenie» («Հայաստանի վարդաստանը») ժողովածուի մեջ գտնում է, որ այդ կաֆաների զգայի քանակությունը «շաո գեղեցիկ են և մի քանիսը հասնում են բանաստեղծական կատարելության)[1]:
- ↑ La Roseraie d’Armtnie, t. 2, Paris, 1923, p. 66.