Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդ այսքան և առաւել քան զայս երգս գովեստից մատուցանէր և տայր զմանուկն ի գիրկս մօր իւրոյ և ըստ իւր չափոյ նոցա սեղան մատուցանէր:

Այժմ ես երանի տամ կնոջն այն երանուհոյ, զի թէպէտ էր նա այլազգի, սակայն ձեռք նորա շօշափեցին զբանս կենաց:

Իսկ յառաւօտու պահուն յարուցեալ Յովսէփ ի քնոյ, շնորհակալութիւն մատուցանէր այրի կնոջն և ասէր՝ Հատուսցէ քեզ տէր աստուած հարց մերոց և լցուսցէ գտան քո ամենայն բարութեամբ:

Եւ առեալ զՄարիամ և զմանուկն եմուտ ի քաղաքն:

Եւ կնոջն առեալ զիւր փակեղն եդ ի պահեստի եւ ջուր լուացման մանկանն արկանէր ի պարտէզ իւր: Բայց ի մտանել տեառն ի քաղաքն՝ ի հիմանէ շարժեալ դղրդեցաւ առհասարակ, ընդ որս տաճար կռոց հանդերձ ամենայն բագնօքն ստորասուզմամբ ի վայր անկեալք և մանրամաղք եղեալ կործանեցան տունս ՍՆԽԲ, զոր տեսեալ քրմանցն զաղաղակ բարձեալ՝ բողոքեցին ի դուռն արքային: Իսկ թագաւորն, հանդերձ կողապահ կուսակայօքն, նստի ի թեատրոնին՝ և փողով հնչմամբ, և քնարիւք: Ժողովեցան ամենայն իմաստասէրքն՝ այր հմուտք ամենայն հմայական և հմտական արուեստից՝ երազագէտք, նշանայոյծք, աստեղադատք, ամովնագիրք, լակատեսք, ծննդաբանք, բախտագիւտք, ճակատագիրք, մոգահիւսք, ըռամախօսք: Իսկ սոքա ամենեքեան շարադասեալք յատեան բացին զներշր[ջ]անակ մակաւարսն իւրեանց կամէին հասու լինել յանկարծահաս տագնապին, զոր կրեցին բագինքն: Ապա ծեր մի, որ գիտէր զամենայն քաղդէութիւն ընդ աղօտ իմացեալ ասաց. «Գիտութիւնք լիցի տեարց մերոց և իշ-