Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանաց, զի շտապահաս տուգանս, որ ոչ երկրայնոց է, այլ երկնառակ բարկութենէ, քանզի անծանօթն աստուած իջեալ յեղական արարածս և այսօր մտեալ ի քաղաքս մեր, կռածուածքս մեր խիզախեալ տատանմամբ յոչ հանդուրժեալն անկեալ խորտակեցան»: Արդ իբրև լուան զբօթալից բարկութիւն խնդրէին գտանել և ոչ կաղացին, և ո՛չ որպէս անպէտ ստայօդ պատմութիւն ասէ, զոր մանիքեցիքն Տղայութեան աւետարան կոչեն ի Քրիստոսէ: Արտաքոյ թողլով զայս, անդրէն ի նոյնն իսկ դարձցուք:

Եւ յորժամ ոչ գտին ապա այն[ու]հետև զսահմանօք շրջէին տեղեկացեալ և գտին ի դրունս քաղաքին զկինն այն այրի, սպառնալեօքն հարցանէին, և նա ի հարկէ պահանջման ասաց զոր ետեսն և բացեալ զմանդիլն ցուցանէր, զի այնինչ վախեալ էր ի ձև ոսկոյ սրբոյ, և մտեալ յանջրդի պարտէզն տեսին Բժ-ան ծառս բուսեալ զարմանալի, ընդ որս պատկերս տպագրեցին ոսկով՝ նկարեալ մանուկն և մակագրեցին առ պատուանդանին, եթէ՝ Այս պատկեր է անծանօթ մանկացելոյն աստուծոյ: Իսկ ծառքն այնոքիկ կան բազմացեալ պտուղս բերելով պարարտ ձէթ, զոր պալասան կոչի:

Ապա անդանօր կացեալ Մարիամ հանդերձ մանկամբն, մինչև հրեշտակն աստուծոյ ասէ. «Յովսէփ, առ զմանուկն և զմայրն՝ գնա, զի կորեան, զոր խնդրէին զմանուկն»: Այնուհետև մանկացեալն Յիսուս գայ ի Պաղեստին ի քաղաքն իւր Նազարէթ, ըստ մարգարէին, թէ՝ Նազովրեցի կոչեսցի: Եւ հասեալ նմա երկոտասան ամն, ընդ վարդապետս և դպիրս օրինացն ի Մովսիսէ և յամենայն մարգարէիցն խոսէր և զարմացուցանէր և զամենեսին յամօթ արարեալ, մինչ գրեթէ հեծծէին քրթմնջելով, և ահա զեկուց ասին թէ՝