Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուստի՞ է ահա այս իմաստութիւնս, զիր ոչ գիտէ: Կուրսացեալ քողովն Մովսիսի անծանօթ եղէն՝ ահա կոյս յղասցի կամ բխեսցէ գաւազան յԵսսեայ, գայլ ամենայն, զոր գրեցին տունս և տեսութիւնս Դաւթի մատեանս հին հասարակաց, թող զարտաքին վկայութիւնս և զայլոց ևս, որ անբաւք են և անրովանդակք:

Եվ այս ըստ այսմ սարասի ասի:

Յիշեա զտէր Խաչատուր Կեչառուեցի ի տէր, և գծօղ սմին ի սուրբ յաղօթս ձեր:


ՏԵԱՌՆ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՕՐՊԷԼԵԱՆ

ՈՂԲ

Ի ԴԻՄԱՑ Ս. ԿԱԹՈԻՂԻԿԷԻՆ[1].

Ա

Զայն բարձրգուժ և ահագին
Նման օդոցդ որոտացին.
Կանչիւն անեղ և սաստկագին
Գայ ի դաշտէդ Արարատին:
Լնու զաշխարհ բոլորովին
Չորեքծագեան տիեզերին.

  1. Ողբի այս բնագիրը կազմել ենք հիմք ընդունելով Կարապետ Կոստանյանցի կողմից 1885-ին Թիֆլիսում հրատարակված օրինակը, ինչպես նաև Մաշտոցի անվան Մատենադարանի № 8029, 9777, 2407, 2079, 3628, 3480, 1870 ձեռագրերում պահպանված ընդօրինակությունները: Ներկա հրատարակության մեջ հաշվի են առնված Մ. Աբեղյանի դիտողությունները (տե՛ս Մ. Աբեղյան, Երկեր, Հ. Դ, Երևան, 1970, Էջ 209):