Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անպէտ նման հոսեալ ջրին:
Իսկ այս, որ շուրջ զինև պարին,
Են իմ դստերքն, որ նախ ելին,
Զորս աստ և անդ հարսնացուցին
Եկեղեցիք Հայաստանին:
ժողովեցաք ի միասին,
Լնուլ ողբովք զաշխարհ բնաւին:


Զ


Արդ դուք ականջ դի՜ք իմ քանին,
Լուարո՜ւք զաղէտս իմ վշտագին,
Կոչեմ և աստ զօրքն վերին,
Զայն արձակեմ ի վեր յերկին.
Զի գան ի վայրս իմ յիստորին,
Խառնին ընդ ազգքդ երկրածին,
Լսեն զգանգատս իմ դառնագին,
Յար աղէտիցս իմ կցորդին,
Ողբան և լան ըստ արժանւոյն
Ամբաւ վայիւք ինձ ախտակցին:
Զի թէ միոյ վասն ոչխարին
Սուգ է նոցա անհնարին,
Ապա քանի՜ անթիւք էին,
Որք առ ինև կորնան քնաւին:


է


Լո՜ւր ինձ, երկին և դասք վերին,
Միտ դիր, երկի՜ր, և որ ի սմին,