Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես թագաւոր էի նախկին,
Բարձր և հզօր անպարտելին,
Կանգնեալ յաշխարհս Ասքանազին,
Տիբեալ ազգաց ու ազանց սորին,
Ի դրանց Հունաց և Կովկասին,
Ուր ծով Կասպիցն է և Խազրին,
Մինչ ի ստորին կողմն Գամրին
Եւ Կոկիսոն հատ սահմանին,
Ի Պոնտրոսէ հիւսիսային
Մինչ ի Վրկանն պարսկային:


Ը


Արեգակունք առ իս կային
Պայծառ ւ ահեղ քան զզգային,
Շնորհն անմահ քահանային,
Պատիւն մեծ թագաւորին.
Փեսայն ճեմէր յառագաստին,
Հանգչէր ընդ իս միշտ յանկչողին.
Ծնայ որդիս գեղեցկածին,
Նաև դստեըս լուսածին.
Զօրք իմ անթիւ առ իս կային,
Որպէս օրէնն է արքային.
Ձայնք պաշտամանց յիս հնչէին
Նման վերնոց լուսեղէնին.
Տօնք տարեկանք յիս խմբէին
Անհամեմատ յազգ մարդկային.
Գետք իմաստից յիս բղխէին