Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԱ


Ահա՛ կորնայ բոլորովին
Մտեալ ի սագ դառն և ուժգին։
Ո՞ւր է որդէն իմ նախածին՝
Արշականի տանն առաջին,
Կամ ո՞ւր կրսերն զկնի նորին՝
Բագրատանի տունն վերջին:
Ո՞ւր են փեսայքն և փառք նոցին,
Պատրիարքունք Հայոց ազգին,
Որք մինչ Յովսէփ Հողոցմեցին
Յիմ սենեկիս հանգչեալ կային,
Ապա ի Դվին չուեալ գնացին
Բանիւ սրբոյ զօրապետէն՝
Վարդանայ Մամիկոնին՝
Սպարապետին Հայոց սպային.
ԶԳիւտ ընտրեցին զերանելին
Ի Սուրբ Գրիգորն նստուցին,
Մինչ Յովհաննէս այն Գառնեցին
Կացին անդէն ի նոյն տեղին.
Բայց անտից աստ զիս խնամէին,
Որպէս օրէնն էր ծնողին:


ԺԲ


Իսկ ի զորանալ Իսմայէլին
Սրոյ ձեռին հագարածին,
Եղեալ երկփեղկ տանս Արամին՝
Ձեռամբ Յուսփայ անիծելոյն,