Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զոր իւր կամաւ ձեռնադրեցին
Յարհիական տան Հաղբատին,
Գնային ու այլ ոչ դարձան բնաւին,
Զի անդէն զվախջան առին:


ԺԵ


Իսկ թագաւորքն որք աստ կային,
Գագիկ՝ որդին այն Աշոտին
Եւ միւս Գագիկըն Կարեցին՝
Որպէս գըստուեր նոքա անցին,
Խաբկանօք այն պիղծ ազգին՝
Առ թագաւորքն Յունաց գնացին,
Զմինն ի կղզի ձգեալ կորուսին,
Միւսոյն ետուն զբերդ ծամընդին,
Զոր եւ յետոյ խեղդեալ սպանին
Ձեռամբ այն շուն պիղծ պապային:
Բայց միւս Գագիկ Վանանդեցին
Վախճանեցաւ ի նմին ամին,
Թողեալ ժառանկ ի լրում թաքին
ՋՍենէքարիմ քաջն և արին,
Որ և տուեալ զիւր հայրենին
Ի Դիոժէնն՝ արքայ Յունին,
Առնու փոխան հարոյր պռաստին
Եւ Սերաստ քաղաք ընդ նըմին:
Անդեն և անդ նոքա մնացին,
Առժամանակ մի փայլեցին,
Յետոյ երազք եղեն քնաւին՝
Զարթացելոց ի քնոյ մահճին: