Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց միւս ևս այլ մէկ ջահ լուցին
Ի տան Բաղաց Սիսականին
Սմբատ սեպուհ քաջազարմին.
Ի հայկազանցն այն առաջին՝
Աջոյ բազուկք Հայոց ազգին,
Բարձր և հզօր անպարտելին,
Թագաւորեալք թագ կապեցին,
Ուժգին և խրոխտք ընդդէմ չարին:
Աւուրթք բազմօք ի յետ անցին
Ընդ թագաւորս Բագրատունւոյն.
Հարիւր և քսան ամք յաւելին
Վասն ամրութեան այնմ աշխարհին,
Որոց վերջին Սենէքարիմ,
Նաև Գրիգոր որդի նորին:
Ապա և գալս ի բաց բարձին
Ի ժամանակս Ելտկուզին,
Ազգն անիծեալ և պարսկային,
Որք հրով զաշխարհս տոչորեցի՛ն
Ի կեց հարիւր մեր թուականին
Եւ տասնևհինգ յաւելուածին:


ԺԶ


Ահա՛ սոքա այսպէս անցին,
Բնաւին ի բաց եղծեալ գնացին,
Որպէս զտառերք այլ չերևին,
Նման երազոյ կարծեօք թուին:
Որպէս ծաղիկք ամարայնին