Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևակէզ խարշամեցին,
Որպէս սաղարթք վարսեալ ծառին
Խորշակահար ցամաքեցին:
Որպէս զանտառ Լիբանանին՝
Զսարդն և զսօսն և զնոճ սարին,
Տապարահատ կործանեցին
Սարք անխնայ Իսմայելին:
Արդ ոչ ես է, ոչ երևին.
Անէացեալք նման նանրին,
Միայն այրի զիս աստ թաղին,
Որպէս զոչինչ ի բաց լքին:
Արդ մնացեալ յանվայր դաշտին՝
Զերդ զգազան անապատին,
Զաչուերս ածեմ կողկողագին,
Զայն արձակեմ ողորմագին:


Ժէ


Ո՞ւր էք, որդի՛քդ իմ սրբածին,
Եկա՛յք առ մայրս ձեր նախկին,
ՈրպԷս օրէնն է զաւակին,
Տանել խնամ ծեր ծնօղին:
Ամենեին ինձ չերևին,
Բայց թէ ոզնիք ընդ ճագարին,
Կամ Սկիւթացի հօրանք Թուրքին,
Կամ խայտառակ մանկունք նոցին,
Որք միշտ կոխան զիս առնէին,