Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեղիք չարեացն, որք գործէին:
Ահա վա՞յ ինձ բիւրք ընդ բիւրին,
Անհուն եղուկքն ի յիս կուտին,
Տեսէ՛ք զիմ փառքն զառաչին,
Տեսէ՛ք զվերջին նախատս անձին,
Թէ ո՜ւր էի, ւ յու՜ր ընկեցին,
Յերկնից յերկիր զիս իջուցին:
Խորք անդնդոց զիս ծածկեցին,
Որ այլ չունիմ յոյս փրկողին:
Ո՜ւր են փեսայքն իմ աոաջին,
Հայրապետաց ջոկքն, որ անցին.
Ո՜ւր թագաւորքն իմ են նախկին,
Ո՜ւր և ազատքն ընդ սեպուհին,
Ո՜ւր են իշխանք գահագլխին,
Նախարարաց կոյտքն, որ կային,
Ո՜ւր զօրուրիւնք բիւր բանակին,
Խուռնեալ ամբոխքն անթուելին:
Ո՜ւր րաբունիքն, որ յիս կային,
Դասք երիցանց կղերիկոսին,
Ո՜ւր սարկաւագքն յիմ բադրոնին,
Ո՜ւր են դպիրքն ի տաճարին,
Ո՜ւր ընրերցողք անագանին,
Ո՜ւր են փսաղտքն, որք երգէին:
Ո՜ւր իմ հանդերձ Լակոնացին,
Ծղարշատեռն և ծիրանին,
Ո՜ւր են կերպասքն ընդ բեհեզին,
Եւ կապուտակքն հնդկային:
Ո՜ւր են ճամակքն ընդ կամարին՝
Փողեալ ոսկւով ընդ մարգարտին,