Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եղո՜ւկ անձինս ամենևին.
Զայս ո՞վ տեսնալ կամ ո՜ւմ լինին,
Որ պատահեաց թշուառս անձին:
Աւաղեցէ՛ք զիս սաստկագին,
Աշխարեցէ՜ք ողորմագին,
Ածէ՜ք առ իս զտեսողն հին՝
ԶԵրեմիասն Եղկէսացին,
Հանդերձ պարու մարգարէից
Իսրայէլեանն հնոյ ցեղին,
Որք են հմատ լալոյ բանին,
Զի բնաւ ի սգալ չդադարեցին:
Եթէ ողբան ըստ պատշաճին
Ջահեղ կորուստն իմոյ զարմին,
Ծով զգլուխսն առնեն բնաւին,
Զաչուերսն աղբիւր դառն արտասուին,
Սգան ողբովք անհնարին
Զիմ ճանապարհքս, որ սուգ ստին,
Աւա՜ղ ասեն քեզ, քաղա՜ք հին,
Տո՜ւն և աթո՜ռ Երկնաւորին,
Ընդէ՜ր այդպէս եղեր ստորին՝
Նման խղոց մրգապահին,
Պարտէ՜զ ու այգի՝ քակեալ ցանկին
Ի ապականեալ խոզից շամբին:
Փոխան զօրացն հրեղինին՝
Հրեշտակք չարին ի քեզ պարին,
Փոխան ձայնից սրբերգենին՝
Դևք և ոզնիք կաքաւէին,
Փոխան բուրմանցն նարդոսի՝
Աղբք և աւիշք ի քեզ կուտին,