Էջ:Khoja Capital.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


համար նշանակում եր նույն պատիժը, ինչ նշանակված եր ազատ մարդու սպանության համար և այլն[1]։

Այս բոլորը գուցե և պատիվ եր բերում հայ առաջին որենսդրին, բայց այս բոլորը ուրիշ բան չեր, յեթե վոչ, ըստ ժողովրդական արտահայտության, «գայլի գլխին ավետարան»։ Անթույլատրելի միամտություն կլինի կարծել, թե ճորտ ասված արարածի ամբողջ դրությունն ե դրված այս պարտավորությունների մեջ։ Ճորտային պարտավորություններն աշխարհի վոչ մի կողմում չեն ցուցակագրված ամբողջովին և վոչ մի լիակատար ցուցակ անհնարին ե, քանի վոր ճորտային պարտավորությունները բառիս բուն իմաստով անթիվ են։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, թեև ճորտությունը կարելի յեր համարել վերացած, բայց նրանից մնացած սենյորալ (ավատապետական) պարտավորությունների, այսինքն` այն պարտավորությունների, վոր գյուղացիներն ազատվելուց հետո ել կատարում եյին իրանց տերերի վերաբերմամբ, մասնակի ցուցակագրումը ցույց տվեց, վոր նրանք շատ տեղերում հասնում եյին թվով 200-ի։ Մի կողմից իրավազուրկ մի ահագին ամբոխ, մյուս կողմից` ույժ, իշխանություն, քմահաճույք շահագործման միջոցներ ավելացնելու, անհագություն զարգացնելու մեջ – ահա ինչպես եր գոյանում այդ անհուն բազմազանությունը։ ճորտը, լինելով տնտեսապես գերի, գերի յեր և իր ամբողջ հոգով ու մարմնով, իր բոլոր մասնավոր սրբություններով, իր ընտանեկան պատվով անգամ։

Հայ նախարարական ճորտատիրության ամբողջական տեսարանն իր մեջ պահել եր քրդական ճարտապետությունը, վոր գոյություն ունեցավ, քանի վոր գոյություն ուներ անբախտ թյուրքահայ գյուղացիությունը։ Քուրդ ազնվականությունն եր, վոր ժառանգեց հայ նախարարական ավատականությունը։ Այս պրոցեսը հեշտացնող դարձավ վերը մեր շեշտած այն հանգամանքը, վոր լեռնաբնակ հայ նախարարներն իրանց տնտեսական կենցաղով նույնն եյինք, ինչ 19-րդ դարի քուրդ ցեղապետները: Ամենքին հայտնի իրողություն ե, վոր քուրդ ցեղերից մի քանիսն իրանք եյին խոստովանում, թե հայկական ծագում ունեն։ Հայերի մասսայական քրդացման դեպք հայտնի յե և հայ պատմագիրներից մեկին (Թովմաս Մեծոփեցուն), վոր ապրում եր 15֊րդ դարում։ Հայ նախարարական կալվածների փոխանցումը

  1. Խաչիկ Սամվելյան - «Մխիթար Գոշի դատաստանագիրքը ու հին հայոց քաղաքացիական իրավունքը», Վիեննա, 1911. յեր. 299-303: