Էջ:Khoja Capital.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իբրև առաջին յերաշխիք նրանց հլու հպատակության։ Այսպես եր հին Թյուրքիան և հենց նրան ել մարմնացնում եր հայ ամիրայությունը։ Նրա դարավոր գոյությունը պիտի փշուր փշուր դառնար հենց այն առաջին որը, յերբ Թյուրքիան բաց կաներ իր դռները մի նոր կարգ, մի ռեֆորմ ընդունելու համար։

Յեթե համապետական չափանիշով այսքան բռնակալ ույժ եր հայ ամիրայությունը, հասկանալի յե, թե ինչ կլիներ նա իր ազգակից համայնքի մեջ։ Այստեղ նրա տիրապետությունն անսահմանափակ եր և կատարյալ․ նա միայն վայելող չեր, այլ և կարգադրող, որենսդիր՝ կյանքի բոլոր պայմանների մեջ։ Յուրացնելով թյուրք պետականության կարգերը, սովորությունները, դիվանագիտական ձևերն ու ճարտարությունը, նա տոգորվում եր ամբողջովին և թյուրքությամբ, սեփականում եր նրա նիստն ու կացը, հասկացողություններն ու հայացքները, լեզուն, հարեմական իդեալները և այս կողմից որենսդիր եր հանդիսանում ամբողջ հայ համայնքի համար, վոր և ժամանակի ընթացքում կարգին թյուրքանում եր մինչև այն աստիճան, վոր 19-րդ դարի 30֊ական թվականներին գերմանական հռչակավոր ռազմագետ Մոլտկեն գրում եր Կ․ Պոլսից, «Հայերն ընդգրկել են նվաճող ազգի (այսինքն թյուրքերի) բարքերը, նույն իսկ և լիզուն այն աստիճան, վոր նրանից կարելի յե անվանել քրիստոնյա թյուրքեր[1] )»։

Ահա այս «քրիստոնյա թյուրքությունն» եր, վոր ամուր կապում եր ամիրայությունը լուսավորչական յեկեղեցուն։ Կ. Պոլսում լուսավորչական յեկեղեցին ուներ ամիրայության համար շատ գրավիչ արտոնություններ և շահեր պատրիարքական աթոռ, իբրև ամբողջ թյուրքահայ ժոդովրդի ազգային բարձրագույն իշխանություն, վորին սուլթանական ֆիրմաններով հատկացված եյին բավական ընդարձակ վարչական, դատաստանական և ֆինանսական գործառնություններ։ Վերջին կարգից եյին այն տուրքերն ու հասույթները, վոր հավաքում եր պատրիարքարանն իր գոյությունը պահպանելու համար, բացի դրանից, նրան եր հանձնված կառավարական «մուխաթա» անունով հարկի գանձումն ամբողջ թյուրքահայ ժողովրդից[2]։ Պատրիարքարանի հրամանի տակ եյին և Կ․ Պոլսի բազմաթիվ հայ յեկեղեցիներն իրանց հարստություններով։

  1. «Letters du Marechal de,Molte sur I Orient»,Paris, p. 31.
  2. Սիմեօն Կաթողիկոս Երևանցի-«Ջամբո», Վաղարշապատ, 1873, եր․56