Էջ:Khoja Capital.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԱԲԱՆ

Մարդկային պատմության այն շրջանը, վորին սովորաբար տրվում է նոր Ժամանակներ անունը, հայերի մեջ էլ, էնչպես և Արևմտյան Յեվրոպայում սկսվում և զարգանում եր առևտրական կապիտալի խորունկ ազդեցության տակ։

XVI դարեր, ուրեմն ճիշտ այն ժամանակից, յերբ Արևմտյան Յեվրոպան մտնում էր առևտրական կապիտալի իշխանության տակ, Արևելյան Հայաստանում իր վերելքի դարն էր սկսում հին հայ առևտրական կապիտալի այն ճյուղավորումը, վոր ամփոփված եր Արաքս գետի ձորում, նրա քարավազներից դեպի արևմուտք և վորին մենք տալիս ենք Խոջայական Կապիտալ անունը:

Յեթե Արևմտյան Յեվրոպայում առևտրական կապիտալի տիրապետությունը բերում էր իր հետ մի շարք խոշոր քաղաքական֊հասարակական շարժումներ (նիդերլանդական, անգլիական, ֆրանսիական հեղափոխություններ, գերմանական ռեֆորմացիա և այլն), հայերի մեջ էլ, չնայած վոր սրանք ապրում եյին բոլորովին տարբեր քաղաքական մշակույթային միջավայրում, խոջայական կապիտալը ծնող, դաստիարակող, ղեկավար դարձավ խոշոր և յերկարատև մի յերևույթի, վոր նույնպես ազատագրական հեղափոխություն էր, բայց արդեն Առաջավոր Ասիայի հողի վրա, ասիական մեծ բռնապետություններից սեփական ազգային անկախություն խլելու համար։

Նմանությունն ապշեցուցիչ է և ամենասաստիկ կերպով աչքի մեջ է խոթվում առաջին իսկ հայացքից։ Նշանակում է, աշխարհի այդ յերկու իրարից հեռու ընկած կողմերում հեղափոխություն հյուսող ու մշակող առևտրական բուրժուազիան իրար բոլորովին խորթ ու անծանոթ սկզբունքներից չեր յելնում, այլ կապված եր մի ներքին գաղափարակցությամբ։ Այս մի շատ կարևոր հատկություն է, վոր պետք ե նշանակելեն սկզբից և յեթ։ Ուրիշ կերպ չեր կարող լինել, վորովհետև հայ խոջայական կապիտալը — այս նրա առանձնահատկությունն է — աշակերտում էր յեվրոպական կապիտալին: